Հունաստանի խորհրդարանը հաստատել է հարկադրումը խստացնող օրինագիծը![]() 12 հունվարի 2013 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանը հաստատել է հարկադրումը խստացնող օրինագիծը: Օրենքին կողմ են քվեարկել 300 պատգամավորներից 163: Հավանության արժանացած փաստաթղթի համաձայն, ներմուծվում է հարկի նոր առավելագույն տոկոսադրույք՝ 42 տոկոս այն քաղաքացիների համար, ում եկամուտը գերազանցում է տարեկան 42 հազար եվրոն: Ավելի վաղ առավելագույն հարկով՝ 45 տոկոսով, հարկադրվում էին այն ֆիզիկական անձանց եկամուտները, որոնք գերազանցում էին տարեկան 100 հազար եվրոն: Ըստ փաստաթղթի հեղինակների, այս օրենքով հարկային բեռը թեթևանում է թոշակառուների և պետծառայողների համար, որոնց եկամուտը չի գերազանցում տարեկան 25 հազար եվրոն, հայտնում է Լենտա.ռու-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |