Բեռլինի կինոփառատոնում կցուցադրվի իրանցի ռեժիսորի ֆիլմը

Բեռլինի կինոփառատոնում կցուցադրվի իրանցի ռեժիսորի ֆիլմը

PanARMENIAN.Net - Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում կցուցադրվեն ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգի «Կողմնակի երևույթներ» և իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Փակ վարագույրը» ֆիլմերը: Մրցութային ծրագրի մասնակիցների նախնական ցուցակը հրապարկվել էր 2012թ. դեկտեմբերի սկզբին:

Բացի այդ, մրցանակի համար կպայքարեն գերմանացի Թոմաս Արսլանի «Ոսկին», ամերիկացի Ֆրեդերիկ Բոնդի «Չարլի Քանթրիմենի անխուսափելի մահը», ֆրանսիական «Կամիլաա Կլոդել 1915» և «Իմ ճնապարհին», բոսնիացի Տանովիչի «Մեկ դրվագ երկաթի գողի կյանքից», ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի ու Հոլանդիայի համատեղ նկարահանած «Միանձնուհին»:

Կինոփառատոնը տեղի կունենա 2013թ. փետրվարի 7-17-ը, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---