Մալիում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Մալիում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Մալիի նախագահի պաշտոնակատար Դիոնկունդա Տրաորեն այսօր արտակարգ իրավիճակ է մտցրել երկրում: Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան հակամարտության ինտեսիվ թեժացման կառավարական զորքերի ու իսլամիստական խմբավորումների գրոհայինների միջև, որոնք վերահսկում են երկրի հյուսիսը:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է միջոցներ ձեռնարկել դադարեցնելու համար «Ալ Քայիդայի» գրոհայինների հարձակումը ըստ ՄԱԿ ԱԽ բանաձևի: Օլանդն իր հայտարարությունն արել է Տրաօրեի ռազմական օգնության մասին խնդրանքով դիմելու հաջորդ օրը:

Օլանդը հաստատել է նաև, որ ֆրանսիացի զինվորականների առաջապահ խումբն արդեն Մալիում է, հայտնում է «Ռոսբալտը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---