Ֆիլիպինների ընտրահանձնաժողովը թույլ է տվել նախագահին անձնական ատրճանակ կրել

Ֆիլիպինների ընտրահանձնաժողովը թույլ է տվել նախագահին անձնական ատրճանակ կրել

PanARMENIAN.Net - Ֆիլիպինների ընտրահանձնաժողովը թույլ է տվել նախագահ Բենիգնո Ակինոյին անձնական ատրճանակ կրել, չնայած որ երկրում հայտարարվել է զենք կրելու համատարած ժամանակավոր արգելք:

Վեցամսյա արգելքը նպատակ ունի նվազեցնել բռնության մակարդակը համազգային ընտրությունների շեմին: Ինչպես ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ, նախագահի համար բացառություն է արվել, քանի որ նա երկրի ԶՈւ ղեկավարն է:

Տարվա սկզբից Ֆիլիպիններում արդեն մի շարք փոխհրաձգություններ են տեղի ունեցել՝ զոհվել է շուրջ 20 մարդ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---