Վահագն Չախալյանն ազատ է

Վահագն Չախալյանն ազատ է

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է «Համաներման մասին» օրենքը: Այդ օրենքը Վրաստանի պատմության մեջ առաջինն է, որի վրա վետո էր դրել նախագահ Սահակաշվիլին, իսկ խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել նախագահական վետոն: Համաներման մասին օրենքում ներառվել են միայն Սահակաշվիլիի հակառակորդները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, սա նշանակում է, որ ազատ է արձակվելու նաև Վահագն Չախալյանը: Ստեփան Ոսկանյանն ասաց, որ համաներման ցուցակում նաև Չախալյանի անունը կա և փոխանցեց, որ իր տեղեկություններով, ստորագրումից մեկ օր անց ցուցակում ներառված բոլոր բանտարկյալները պետք է ազատ արձակվեն:

Վահագն Չախալյան

Վրացական իշխանությունները 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալել են հայազգի հասարակական գործիչ Վահագն Չախալյանին և 2009թ. ապրիլի 7-ին նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման` «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Սակայն այս աղմկահարույց ձերբակակալությունից և դատավարությունից հետո Վրաստնաի հայ համայնքը բազմաթիվ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է գործի վրա` համարելով, որ Չախալյանը բացահայտ քաղաքական հետապնդման զոհ է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---