ՍԿՍՎԵԼ Է ԵԱՀԿ ՄԽ ԱՅՑԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ11 հուլիսի 2005 - 08:12 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում նախօրեին Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասjեն (Ֆրանսիա) եւ Սթիվեն Մաննը (ԱՄՆ): Այսօր համանախագաները ղարաբաղյան հակամարտության հաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում դռնփակ կոնսուլտացիաներ կանցկացնեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նշենք, որ ավելի վաղ Իլհամ Ալիեը հայտարարել էր, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունները շարունակվելու են»: «Կարծում եմ, որ դրական արդյունքը հնարավոր է` հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում նկատվող առաջընթացը: Հույս ունեմ, որ առաջընթացը ավելի մեծ կլինի», - նշել է նա: Բաքվից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Երեւան, որտեղ նմանատիպ խորհրդատվություններ կանցկացնեն Հայաստանի ղեկավարության հետ, որից հետո կմեկնեն Ստեփանակերտ: Միջնորդների տարածաշրջանային այցը կավարտվի հուլիսի 16-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |