ՊՆ-ում ԵԱՀԿ դիտորդների հետ քննարկվել են ընտրություններին զինված ուժերի մասնակցությանը վերաբերող հարցեր

ՊՆ-ում ԵԱՀԿ դիտորդների հետ քննարկվել են ընտրություններին զինված ուժերի մասնակցությանը վերաբերող  հարցեր

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամներին` անվտանգության փորձագետ Ռոբին Սիվորդի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քվեարկությանը զինծառայողների մասնակցության, զորամասերում ընտրողների ցուցակների կազմման, ընտրություններին զինծառայողների լիարժեք մասնակցելու իրավունքի ապահովման և այլ ընթացակարգային բնույթի, ինչպես նաև ընտրությունների ընթացքում արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարվելու դեպքում ռեժիմի ապահովմանը ՀՀ զինված ուժերի մասնակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման մասնակիցներին անդրադարձել են ՀՀ սահմանամերձ շրջաններում դիրտարկում անցկացնելիս Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերում դիտորդների ֆիզիկական անվտանգության ապահովման խնդիրներին: Քննարկվել են նախնական համաձայնեցմամբ դիտորդական խմբերին զորամասեր այցելելու և զինծառայողների հետ հանդիպելու հնարավորություն ընձեռնելու հարցերը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---