Էրդողանն Օլանդից բացատրություններ է պահանջում քուրդ ակտիվիստուհու հետ հանդիպման առիթով![]() 12 հունվարի 2013 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը կոչ է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին բացատրել, թե ինչու է նա հանդիպել Քուրդիստանի աշխատանքային կուսակցության հետ կապ ունեցող ակտիվիստուհիներից մեկի հետ, ով այս շաբաթ սպանվել է Փարիզում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Փարիզում գտել են երեք կանանց մարմիններ, որոնցից յուրաքանչյուրը սպանվել է գլխին կրակոցից: Նրանք բոլորը եղել են քրդական միության ակտիվիստներ, որը կապ ունի ՔԱԿ հետ: Ավելի վաղ Օլանդը հայտարարել է, որ նա անձամբ ճանաչել է սպանվածներից մեկին: Դրա հետ կապված թուրք վարչապետը խնդրել է Ֆրանսիայի նախագահին բացատրել, թե ինչու է նա հանդիպել մարդկանց, որոնք կապ են ունեցել ՔԱԿ հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |