ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԼՄ-ՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ԱՎԵԼԻ ԻՆՏԵՆՍԻՎՈՐԵՆ ԶԱՐԳԱՑՆԵԼ11 հուլիսի 2005 - 08:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը ԶԼՄ-ների ոլորտում կարելի է ավելի ինտենսիվորեն զարգացնել: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Մամուլի եւ զանգվածային հաղորդակցությունների դաշնային գործակալության (Ռոսպեչատ) ղեկավար Միախիլ Սեսլավինսկին Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Սեսլավինսկին նշել է, որ «Հայաստանի տարածքում ռուսական տեղեկատվական արտադրանքի տարածման տեսակետից խնդիրներ չկան, կան անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններ եւ պայմանավորվածություններ Ռուսաստանի հեռուստատեսային եւ ռադիոսփռման ցանցի (ՌՀՌՑ) եւ Հայաստանի կապի նախարարության միջեւ»: Հայաստանի նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը նշել է, որ Ռուսաստանի տարին հանրապետությունում նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին: Նա կարծիք է հայտնել, որ մնացած ժամանակահատվածում անհրաժեշտ է կյանքի կոչել չօգտագործված ներուժը եւ ակտիվացնել ռուսական ԶԼՄ-ների աշխատանքը Հայաստանում Ռուսաստանի տարվան նվիրված միջոցառումների լուսաբանման համար, հաղորդում է Իտար-Տասսը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |