ISAF-ի օդուժը գնդակոծել է Աֆղանստանի մզկիթներից մեկը, ինչի արդյունքում զոհվել է 15 մարդ![]() 13 հունվարի 2013 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ISAF-ի օդուժը կիրակի առավոտյան գնդակոծել է մզկիթը, որտեղ խաղաղ աֆղանցիները նամազ էին իրականացնում: Ավիագրոհի արդյունքում զոհվել է 15 մարդ, հաղորդում է Պաժվակ գործակալությունը՝ հղելով միջադեպի ականատեսներին: Երբ ողջ մնացածները փլատակների տակից դուրս էին բերում վիրավորներին ու զոհվածների մարմինները, օդուժը կրկնակի հարված է հասցրել փլուզված շենքին: Ականատեսների վկայությամբ, դեպքի վայրում զոհվել է առնվազն 15 մարդ: Քաբուլում ISAF ներկայացուցիչները պնդում են, որ նշված շրջանում ոչնչացվել է զինապահեստ, իսկ օբյեկտների ռմբակոծությունը այնտեղ չի իրականացվել: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |