Ի՞ՆՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՆ ԿԱ «ՄԱՏԱՆԻՆԵՐԻ ՏԻՐԱԿԱԼԻ ԵՎ ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ11 հուլիսի 2005 - 08:59 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ «Մատանիների տիրակալը» եռերգության հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկիենը հայտարարել է, որ գրքում Մորդոր կոչված չարիքի երկիրը Թուրքիան է, հաղորդում է անգլիական Daily Mail թերթը: Իր հերթին «Մատանիների տիրակալը» թուրքերեն թարգմանած Բիլգի համալսարանի դասախոս Բյուլենթ Սոմայը հայտարարել է, որ անգլիական թերթի այդ հրապարակումը «բարբաջանք» է. «Մորդոր երկիրը չի կարող լինել Թուրքիան: Այդ պնդումը բխում է ԵՄ-ին անդամակցության գործընթացում գտնվող Թուրքիայի դեմ Եվրոպայում գլուխ բարձրացնող հակաթուրքական տրամադրություններից եւ նպատակ է հետապնդում վախ առաջացնել եվրոպացիների մոտ` թուրքերի նկատմամբ», ասել է նա: Նրա կարծիքով, աֆրիկյան ծագումով Տոլկիենը հակաթուրքական զգացումներ չէր կարող ունենալ: «Նրա գրքում եղած օրքերը մարդկային խառնուրդներ են, որոնք նման չեն կոնկրետ ռասայի եւ չեն կարող նաեւ թուրքեր համարվել: Նման պնդումը օրակարգ է մտցվել Թուրքիայի ԵՄ անդամակցության քննարկումների պատճառով, սակայն, դրան պետք է լրջորեն վերաբերվել», ավելացրել է Սոմայը, գրում է «Երկիր» թերթը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |