Սերբիայի խորհրդարանը պահանջում է Կոսովոյի հյուսիսում սերբական ինքնավարության ստեղծում![]() 14 հունվարի 2013 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Սերբական խորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել կառավարության պլանին Կոսովոյի հյուսիսային մասում բնակվող սերբական էթնիկական մեծամասնության ինքնավարությունը հաստատելու մասին, հաղորդում է Deutsche Welle-ն: Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի և վարչապետ Իվիցա Դաչիչի ներկայությամբ 2013-ի հունվարի 13-ին փաստաթղթի համար քվեարկել են խորհրդարանի 250 պատգամավորներից 175-ը: Ընդունված փաստաթղթում ընդգծվում է, որ Բելգրադը հրաժարվում է պաշտոնապես ճանաչել Կոսովոյի անկախությունը: Սերբական խորհրդարանականները պահանջում են Պրիշտինայից Կոսովոյում բնակվող մոտ 80 հազար սերբերին լիակատար ինքակառավարում տրամադրել իրավապահ մարմինների աշխատանքում, ինչպես նաև արդարադատության, ֆինանսների և կրթության ոլորտներում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |