Հայաստանի շախմատի առաջնությունում առաջատար են Տիգրան Պետրոսյանը և Ավետիք Գրիգորյանը

Հայաստանի շախմատի առաջնությունում առաջատար են Տիգրան Պետրոսյանը և Ավետիք Գրիգորյանը

PanARMENIAN.Net - Երևանում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում կայացել են երկու տուրեր:

Երկու տուրերից հետո 2012-ի Հայաստանի չեմպիոն և 2010-ի Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանը հավաքել են երկուական միավոր և կիսում են 1-2-րդ տեղերը:

Պետրոսյանը հաղթանակներ է տարել Հրանտ Մելքումյանի և Արման Փաշիկյանի նկատմամբ, իսկ Գրիգորյանը պարտության է մատնել Ռոբերտ Հովհաննիսյանին և Հովիկ Հայրապետյանին:

Երրորդ տուրում Տիգրան Քոթանջյանը կխաղա Զավեն Անդրիասյանի հետ, Պետրոսյանը` Ռոբերտ Աղասարյանի, Հովհաննիսյանը` Փաշիկյանի, Հայրապետյանը` Մելքումյանի, Սամվել Տեր-Սահակյանը` Գրիգորյանի:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---