Սարգիս Ասատրյան.Ադրբեջանում ընթացող ցույցերը իմիտացիա են

Սարգիս Ասատրյան.Ադրբեջանում ընթացող ցույցերը իմիտացիա են

PanARMENIAN.Net - Ադրբեջանում դժգոհության իմիտացիա է ստեղծվում՝ քաղաքացիական հասարակության գոյության մասին տպավորություն ստեղծելու համար: Նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝անդրադառնալով այս օրերին Ադրբեջանում կազմակերպվող բողոքի ցույցերին, որոնք հաջորդեցին բանակում նորակոչիկի սպանությանը: Ըստ ադրբեջանագետի՝ Ադրբեջանի իշխանություններն իրականում վերահսկում են մարդկանց դժգոհությունը:

Սարգիս Ասատրյանն անդրադարձավ նաև նա Վրաստանի նոր իշխանությունների վարած քաղաքականությանը և նշեց, որ նրանք փորձում են հավասարակշռված քաղաքականություն վարել տարածաշրջանում:

Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ վրացագետ Ալիկ Էրոյանցը նկատեց, որ Բիձինա Իվանիշվիլին դեռևս նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, որ փորձելու է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ :

Անդրադառնալով Բիձինա Իվանիշվիլիի` Հայաստան կատարելիք այցին, վերջինս ասաց, որ Հայաստան կատարելիք այցը նրան կօգնի ծանոթանալ հայ-վրացական հարաբերությունների ամբողջական պատկերին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---