ԿԸՀ-ն Ռոբերտ Ահարոնյանին կվերադարձնի առաջադրման փաստաթղթերը. Թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել![]() 14 հունվարի 2013 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստում քննարկվեց քաղաքացի Ռոբերտ Ահարոնյանի ինքնաբացարկի դիմումը: Գալիք նախագահական ընտրություններին առաջադրվելու համար փաստաթղթերն էր ներկայացրել քաղաքացի Ռոբերտ Ահարոնյանը, այժմ նա որոշել է ինքնաբացարկ հայտնել: ԿԸՀ արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն որոշել է Ռոբերտ Ահարոնյանի դիմումը բավարարել և նրան վերադարձնել առաջադրման փաստաթղթերը: Ռոբերտ Ահարոնյանը հույս հայտնեց, որ մյուս ընտրություններին ԿԸՀ-ն Սահմանադրության մեջ կետ չի ավելացնի և քվեարկողներից ընտրություններին մասնակցելու համար գումար չի պահանջվի: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ ռեպլիկի կարգով հայտարարեց, որ ԿԸՀ-ն չէ Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնող մարմինը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |