ԿԸՀ-ն մերժեց ընտրագրավի վճարման անդորրագիրը չներկայացրած թեկնածուների գրանցումը![]() 14 հունվարի 2013 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրություններին առաջադրված Տարոն Աբրահամյանի, Մհեր Հայրապետյանի, Նարինե Մկրտչյանի, Պավլիկ Սարգսյանի, Ռոբերտ Սիմոնյանիև Ռուբեն Այվազյանի գրանցումը ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստում որոշեց մերժել: Քաղաքացիների գրանցման հարցը քննարկելիս Տիգրան Մուկուչյանը առարկություն էր ներկայացրել և որոշման նախագիծը հաստատվեց ԿԸՀ արտահերթ նիստում: Քաղաքացիները ԿԸՀ են ներկայացրել առաջադրման փաստաթղթերը, որոնք թերի են եղել. բացակայում էր ընտրագրավի վճարման անդորրագիրը: Քաղաքացիներին տրվել է 48 ժամ լրացուցիչ ժամանակ փաստաթղթերը համալրելու համար, ինչը չի արվել: Մհեր Հայրապետյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ դիմում ունի ներկայացնելու ԿԸՀ: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել ԿԸՀ՝ նիստի ավարտից հետո: Նարինե Մկրտչյանի լիազոր ներկայացուցիչը հայտարարեց, որ ընտրագրավի տակ սահմանված ունեցվածքային ցենզը նպատակ ունի համակարգը թողնել օլիգարխիային: Ավելացնենք, որ Տարոն Աբրահամյանը, Պավլիկ Սարգսյանը և Ռուբեն Այվազյանը ԿԸՀ նիստին ներկա չէին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |