ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՊԵՏԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԻՍ ԻՐԵՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Լիբանանի հայկական համայնքի ներկայացուցիչները դիմել են երկրի փոխվարչապետ Իսամ Ֆարեսին` բողոքելով պետական ծառայության ոլորտում աշխատանքի անցնելիս տեղի հայերի նկատմամբ կիրառվող սահմանափակումների դեմ: Նրանք բողոքել են, որ կան նաեւ խտրականության դրսեւորման դեպքեր նույնիսկ ոչ այնքան բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր տրամադրելիս: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Լիբանանի կառավարության հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նման սահմանափակումները չպետք է տարածվեին հայկական համայնքի ներկայացուցիչների վրա:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---