Ընտրապայքարից հրաժարվելու Ռոբերտ Ահարոնայնի դրդապատճառը

Ընտրապայքարից հրաժարվելու Ռոբերտ Ահարոնայնի դրդապատճառը

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցության ֆինանսական միջոցների դեմ պայքարել հնարավոր չէ: Գալիք նախագահական ընտրություններում առաջադրված և ինքնաբացարկ հայտնած Ռոբերտ Ահարոնյանն այսպես է մեկնաբանում նախընտրական պայքարից հրաժարվելու իր որոշումը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ընտրական գրավի համար անհրաժեշտ գումարն ունի: «Ընտրագրավի հետ կապված որևէ խնդիր չկա: Իմաստ չեմ գտնում դնել իմ թեկնածությունը և մտնել ընտրապայքարի մեջ ՀՀԿ հետ: Այն, որ իմ դրած գումարները հետ կգան, համոզված եմ: Ես կհավաքեմ այդ հինգ տոկոս ձայները»,- ասաց Ռոբերտ Ահարոնյանը: Այն հարցին, թե առաջադրվելուց հետո է հասկացել, որ ՀՀԿ-ն ֆինանսական մեծ ռեսուրս ունի, նա պատասխանեց, որ դա իր համար գաղտնիք չէր: «Ես հայտարարել եմ, որ եթե ՀՀԿ-ն պատրաստ է հավասար պայքարի մեջ մտնել, կշարունակեմ: Եթե պատրաստ են գաղափարների պայքար մղել, թող հավասար ֆինանսական միջոցներ ծախսեին: Սա լինելու է գումարների ընտրություն և մենք ականատես ենք լինելու կապիտալիստ թեկնածուի հաղթանակին»,- նկատեց Ռոբերտ Ահարոնյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---