Աստված Ձեր մեկի դիմաց Ձեզ հազար տա. Հայրիկյանը փող է խնդրում ընտրությունների համար![]() 14 հունվարի 2013 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարությամբ դիմել է ՀՀ քաղաքացիներին և իրեն օգնել ցանկացողներին: Ես առաջադրվելու եմ առաջիկա նախագահական ընտրություններում: Այս ճակատում արդյունավետ աշխատելու համար, ինչպես գիտեք, անհրաժեշտ են նյութական միջոցներ: Ես տեղյակ եմ, որ քաղաքացիների զգալի մասը ծանր պայմանններում է հայտնվել, բայց չեմ ուզում հավատալ, որ դրա հետևանքով նրանք մոռացել են «ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլեւ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ » պատվիրանը: Ուստի կոչ եմ անում կատարել այս փուլի համար անհրաժեշտը՝ աջակցել ինձ: Ինչպես գրել եմ 1976 թվականին, առանց Ձեզ ես «միայնակ մի զինվոր», իսկ Ձեզ հետ «միասին՝ ամենազոր»: Դա պատմականորեն ապացուցված իրողություն է: Մենք այդպես ենք վերականգնել անկախ Հայաստանը: Հիմա հերթը ազատ Հայաստանին է: Ձեր կատարած փոքր դրամական ներդրումը մեր հաջողությունը նախապատրաստող շոշափելի բարոյական ու նյութական աջակցություն կլինի ինձ համար՝ օրինավոր հայրենիք ունենալու մեծ գործի համար: Ինձ հետ կապ հաստատաելու համար կարող եք զանգահարել 010 58 66 51: Աստված Ձեր մեկի դիմաց Ձեզ հազար տա: Կանխավ շնորհակալություն եմ հայտնում»,-գրել է Հայրիկյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |