ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԻՐԱՆՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ11 հուլիսի 2005 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Ոչ պաշտոնական այցով Իրանի Արեւելյան Ադրբեջանում գտնվող Հայաստանի արտգործնախարարության պատվիրակությունն այցելել է Ջուլֆայի շրջանի Սբ. Ստեփան եկեղեցին: 24 մարդուց կազմված Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը կիրակի օրն այցելել է Իրանի ամենահայտնի հայկական եկեղեցիներից մեկը` Սբ. Ստեփանի եկեղեցին, որը գտնվում է Ջուլֆայի շրջանի Դարե-Շամ գյուղում: Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը, որի կազմում են նախարարի խորհրդականը, հյուպատոսարանի, Եվրոպայի գերատեսչությունների, տեղեկատվության եւ մամուլի, քաղաքական ծրագրավորման բաժինների պետեր, ինչպես նաեւ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, այսօր այցելել է Արեւմտյան Ադրբեջանի Մակու շրջանի Սբ.Թադեւոս եկեղեցին, տեղեկացնում է «Իռնա» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |