Իսլամիստները գրավել են Մալիի կենտրոնական հատվածում գտնվող Դիաբլի քաղաքը

Իսլամիստները գրավել են Մալիի կենտրոնական հատվածում գտնվող Դիաբլի քաղաքը

PanARMENIAN.Net - Իսլամիստները գրավել են Մալիի մայրաքաղաքից 400կմ հեռավորության վրա տեղակայված քաղաը:

«Առավոտյան ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ են վերցրել Դիաբլի քաղաքը»,-հունվարի 14-ին հաղորդել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լը Դրիանը՝ ԲՄՖ-ԹՎ հեռոստաալիքին տված հարցազրույցում:

Նախարարի խոսքով, ֆրանսիական ստորաբաժանումները կարողացել են կանխել իսլամիստների առաջխաղացումը դեպի արևելք և հիմնական մարտերն այժմ տարվում են երկրի արևմուտքում:

«Անհրաժեշտ է առաքելությունն ավարտի հասցնել, այն կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,-ընդգծել է նա: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---