ԳԴՀ իշխանությունները կարող են աջակցել Ֆրանսիային Մալիում![]() 14 հունվարի 2013 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ԳԴՀ իշխանությունները քննարկում են Մալիում ընթացող ռազմական գործողության շրջանակներում Ֆրանսիային օգնելու հնարավորությունը, հայտնել է ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Դեռևս հայտնի չէ, թե ինչ օգնություն դա կլինի՝ բժշկական, լոգիստիկ թե հումանիտար: Որոշումը դեռ կայացված չէ»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ Գերմանիան բազմիցս հայտարարել էր, որ գերմանական ստորաբաժանումների մասնակցության մասին խոսք լինել չի կարող: Իրավիճակը Մալիում սրվեց վերջին շաբաթներին՝ ծայրահեղական իսլամիստական խմբավորումները սկսեցին հարձակվել երկրի կենտրոնական մասերում տեղակայված կառավարական զորքերի վրա: Հունվարի 10-ին Մալիի կառավարական զորքերին օգնության եկան ֆրանսիացի զինվորականները: Հաջորդ օրը Մալիի իշխանությունները համընդհանուր զորակոչ հայտարարեցին և արտակարգ իրավիճակ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |