Բրիտանական Black Sabbath ռոք խումբը 2013-ի հունիսին նոր ալբոմ կթողարկի

Բրիտանական Black Sabbath ռոք խումբը 2013-ի հունիսին նոր ալբոմ կթողարկի

PanARMENIAN.Net - Բրիտանական Black Sabbath ռոք խումբը այս տարվա հունիսին կթողարկի նոր ալբոմ, որը կկոչվի «13»: Այս մասին հայտարարվել է խմբի պաշտոնական կայքում:

Ալբոմի վրա աշխատել են Օզզի Օզբորնը, կիթառահար Թոնի Այոմմին և բասիստ Գիզեր Բաթլերը և Rage Against the Machine-ի հարվածային գործիքների վրա նվագող Բրեդ Ուիլքը:

Այս տարվա գարնանը Black Sabbath-ը ծրագրում է «13» ալբոմի աջակցությանն ուղղված շրջագայություն անցկացնել: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---