Հայաստանը նախատեսում է այս տարի դեսպանատուն բացել Ինդոնեզիայում![]() 14 հունվարի 2013 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Նինիեկ Կուն Նարյաթիին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին և շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարվա օգոստոսին այցելությունը Ջակարտա, Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեգավայաի հետ հանդիպումը և ձեռք բերված պայմանավորվածություններն՝ ուղղված երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելուն, քաղաքական երկխոսությունը ակտիվացնելուն, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը սերտացնելուն, իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջխորհրդարանական, առևտրատնտեսական, և մշակութային կապերը զարգացմանը և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա այդ պայմանավորվածությունների իրականացման գործում։ Նախարարը նաև նշեց, որ Հայաստանը կարևորելով Ինդոնեզիայի հետ հարաբերությունները՝ նախատեսում է այս տարի դեսպանատուն բացել Ինդոնեզիայում, ինչով նոր լիցք և որակ կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը: Դեսպան Նարյաթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքերն է ներդնելու երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու և ընդլայնելու համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |