Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթին![]() 14 հունվարի 2013 - 17:32 AMT PanARMENIAN.Net - 2013 թվականի հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի կունենա «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը, որին առաջին անգամ կներկայանա Հայաստանը: Հունվարի 14-ից փետրվարի 5-ը Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013-ին» հայաստանյան ընտրությանը մասնակցելու համար: Հայտերն ընդունվում են հետևյալ կանոններով. • Մասնակից անհատ կատարողի տարիքը պետք է լինի 16-21 տարեկան: • Մասնակից անհատ կատարողը պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ապրած լինի ՀՀ-ում առնվազն 2 տարի: • Մասնակից անհատ կատարողը , բացի անհատական պարաոճի բարձր մակարդակի, պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին: • Ներկայացված պարը չպետք է գերազանցի 1.30 րոպեն: • Խրախուսվում է երաժշտական և պարային բազմաոճությունը: Մասնակից անհատ կատարողը գնահատվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից հետևյալ սկզբունքներով. • Պարողի ճկունությունը և նոր ոճերին հարմարվելը: • Պարային բեմադրությանը հավատարիմ մնալը: • Պարի ներկայացման և գեղարվեստական արտահայտման որակը: Մրցույթին մասնակցելու համար մասնակից անհատ կատարողը ներկայացնում է հայտ: Հայտերն ընդունվում են մինչև 2013թ.-ի փետրվարի 5-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |