Մեքսիկական դատարանը որոշել է. Մեխիկոյում Ալիևի հուշարձանը կարող է ապամոնտաժվել![]() 14 հունվարի 2013 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայում դաշնային վարչական դատարանը մերժել է ադրբեջանական դեսպանատան բողոքը, որը փորձում էր հասնել նրան, որպեսզի Հեյդար Ալիևին նվիրված հուշարձանը չապամոնտաժվի: Այս մասին գրում է Cronica-ն: Հուշարձանը նախորդ ամռանը տեղադրվել է Մեխիկոյի կենտրոնական պուրակում: Ընդ որում, հաղորդվում է, որ ադրբեջանական կողմը պուրակի վերակառուցման համար ներդրել է 5 մլն դոլար: Մեքսիկական իշխանությունների՝ Ադրբեջանի երրորդ նախագահի հուշարձանի տեղադրման որոշումը քննադատվել է իրավապաշտպանների կողմից: Ինչպես հաղորդում է Բի-բի-սին, նոյեմբերի վերջին փորձագիտական հնաձնաժողովը խորհուրդ է տվել քաղաքային իշխանություններին Հեյդար Ալիևի հուշարձանը կենտրոնական պուրակից տեղափոխել մեկ այլ վայր: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ հուշարձանը ներդաշնակ չէ Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինքոլնի և Մեքսիկայի ազգային հերոսների հուշարձանների հետ: Քաղաքային իշխանություններն առայժմ վերջնական որոշում չեն կայացարել: Ինչպես փոխանցում է ABC.az-ը, ադրբեջանական դեսպանատունը դեմ է հանդես եկել Ալիևի հուշարձանի ապամոնտաժմանը: «Եթե հուշարձանը հեռացվի, ապա դա անկասկած կհանգեցնի Մեքսիկայի և Ադրբեջանի հարաբերությունների վատացմանը, ներդրումներ չեն իրականացվի և ծայրահեղ դեպքում դեսպանատունը կփակվի»,-նախազգուշացրել է Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը: Շրջանային դատարանը 2012թ նոյեմբերին, դիտարկելով հուշարձանի ապամոնտաժումն արգելող հայցը, որոշում է կայացրել մերժել այն: Նմանատիպ որոշում է կայացրել նաև Դաշնային վարչական դատարանը հունվարի 9-ին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |