Ռոբերտ Սիմոնյան. 8 միլիոն դրամ գրավի պահանջը անօրինական է և ապօրինի![]() 14 հունվարի 2013 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններում առաջադրվելու համար 8 միլիոն դրամ գրավի պահանջը անօրինական է և ապօրինի, ինչպես նաև հակասում է Սահմանադրությանը: Նման համոզմունք ունի ընտրապայքարից դուրս մնացած «Քաշաթաղ» ՀԿ-ի ղեկավար Ռուբերտ Սիմոնյանը: Նրա թեկնածության գրանցումը ԿԸՀ-ն այսօր մերժեց, քանի որ քաղաքացին իր առաջադրման փաստաթղթերի հետ չէր ներկայացրել ընտրագրավի վճարման անդորրագիրը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ պայքարելու է և հասնելու է միչև միջազգային կառույցեր: Ռոբերտ Սիմոնյանը միայն ընտրագրավի ինստիտուտի դեմ չի բողոքում: Ըստ նրա՝ այն, որ նախընտրական շրջանում գործող նախագահը շորունակում է պաշտոնավարել անհավասար պայմաններ է ստեղծում նախագահների թեկնածուների միջև: «Որևէ մեկը իրավունք չունի խտրականություն դնել, սա իրավահավասարության խախտում է»,- ասաց Ռոբերտ Սիմոնյանը: Ըստ նրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը սխալ է մեկնաբանում Ընտրական օրենսգիրքը: «Նա ոչ թե խոսում է օրենքից, այլ մեջբերում է այլ պետությունների փորձը: Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության օրենքներով, մենք ինքնիշխան պետություն ենք: Դա պետական դավաճանություն է»,- ասաց նա: Ռոբերտ Սիմոնյանը նկատեց, որ Սահմանադրությունը չպետք է համապատասխանեցնել օրենքներին, այլ հակառակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |