ԱԻՆ-ը ձեռք կբերի կենդանիներին ժամանակավոր քնեցնելու և օձեր որսալու գործիքներ

ԱԻՆ-ը ձեռք կբերի կենդանիներին ժամանակավոր քնեցնելու և օձեր որսալու գործիքներ

PanARMENIAN.Net - Փրկարար ծառայությունում արդեն մշակված են այս տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների պլանները (անձնակազմի պատրաստվածության բարձրացման, ուսումնավարժությունների և այլն)։ Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում գրանցված արտակարգ դեպք-պատահարների և դրանց արձագանքման միջոցառումների մասին։ Աշխատանքներ են տարվում նոր ու առավել հզոր ամենագնաց ավտոմեքենաներ ձեռք բերելու ուղղությամբ, որոնք կարող են բարդ եղանակային պայմաններում հաղթահարել միջհամայնքային դժվարանցանելի ճանապարհները և օգնության հասնել հանրապետության հեռավոր համայնքների բնակիչներին։

Շուտով փրկարար ծառայությունը ձեռք կբերի նաև վայրի կենդաներին ժամանակավոր քնեցնելու համար նախատեսված հատուկ հրացաններ և օձեր որսալու գործիքներ, որոնք կօգնեն առավել ընդլայնել փրկարարների կողմից մատուցվող ծառայությունները և մեր համաքաղաքացիներին բարձրորակ մասնագիտական օգնություն ցուցաբերել նաև կենդանիերի հետ կապված արտակարգ դեպքերի ժամանակ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---