Գնորդներն անտարբեր են Windows 8-ի հանդեպ![]() 14 հունվարի 2013 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Գնորդներն անտարբեր են մնացել Windows 8 օպերացիոն համակարգով նոր սեղանի համակարգիչների ու նոութբուքերի հանդեպ, հայտնել է Gartner վերլուծական ընկերությունը: 2012թ. չորրորդ եռամսյակում ԱՀ ու նոութբուքերի վաճառքը կրճատվել է 4,3 տոկոսով, թեև շատերը ակնկալում էին, որ զետեղված ծրագրային ապահովմամբ տեխնիկայի պահանջարկը մեծ կլինի: Անհատական համակարգիչների համաշխարհային առաքումները կրճատվել են 90,3 մլն միավորով, վկայում են Gartner-ի տվյալները: Մասնագետները կասկածում են, որ մեծամասնությունն ամբողջովին կանցնի պլանշետների, իսկ անհատական համակարգիչները կօգտագործվեն բացառապես աշխատավայրում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |