«Հարսնաքարի» գործ. Հանրային պաշտպանի գրասենյակը չի պատասխանել դատավորի նամակին

«Հարսնաքարի» գործ. Հանրային պաշտպանի գրասենյակը չի պատասխանել դատավորի նամակին

PanARMENIAN.Net - Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Դավիթ Հարությունյանի դատավարությամբ շարունակվել է «Հարսնաքարի» գործով դատավարությունը:

Նախորդ դատական նիստին Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը հայնտել էր, որ առաջիկայում արձակուրդի մեջ է լինելու և խնդրել էր դատարանին՝ դիմել հանրային պաշտպանի գրասենյակ ևս մեկ պաշտպան գործում ներգրավելու համար: Դատարանը դիմել, սակայն մինչ այսօր պատասխան չի ստացել, արդյունքում դատը հետաձգվեց:

Դատական նիստին չէին ներկայացել նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, մեղադրողները: Նրանք դատարանին հայտնել էին, որ կներկայանան քսան րոպե ուշացումով: Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 1-ին` ժամը 14:00-ին։ Գործը դատաքննության փուլում է և առաջիկա նիստերին շարունակվելու է վկաների հարցաքննությունը:

Միջադեպ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---