Ճապոնիայում ձյան առատ տեղումների պատճառով չեղյալ են հայտարարվել առնվազն 700 չվերթեր

Ճապոնիայում ձյան առատ տեղումների պատճառով չեղյալ են հայտարարվել առնվազն 700 չվերթեր

PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ձյան ուժեղ տեղումների արդյունքում չեղյալ է հայտարարվել առնվազն 700 չվերթ: Այս մասին հաղորդել են Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունում:

Բացի այդ, ձյան տեղումների արդյունքում վնասվածքներ է ստացել 400 մարդ: Տոկիոյի շուրջ բազմաթիվ ճանապարհներ արգելափակվել են, կտրվել է մայրաքաղաքի հետ երկաթուղային հաղորդակցությունը: Որոշ շրջաններում էլեկտրաէներգիան բացակայում է, փոխանցում է Ինտերֆաքսը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---