1996 թվականից մինչ օրս ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել շուրջ 86 200 փախստական![]() 14 հունվարի 2013 - 21:11 AMT PanARMENIAN.Net - 1988-92թթ.. Ադրբեջանից բռնագաղթած 1172 փախստական ընտանիք, որից 857-ը` Երևան քաղաքում և 315-ը` Հայաստանի տարբեր մարզերում, դեռևս համարվում են բնակապահովության առաջնահերթ ծրագրի շահառուներ: Այս մասին ասել է այսօր ՏԿՆ-ում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ հավելելով, որ փախստականների հիմնահարցերից շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նրանց բնակապահովության խնդիրը: 2012թ. հոկտեմբերին ընդունվել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի արդյունքում շուրջ 214 ընտանիք հնարավորություն կունենա սեփականաշնորհելու զբաղեցրած բնակարանը: Տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 214 փախստական: Այսպիսով, 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 86 հազ 200: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՏԿՆ լրատվության վարչությունից, Գ. Եգանյանը նշել է, որ 2013թ.-ին ուշադրության կենտրոնում են լինելու միգրացիոն հոսքերում ներառված անձանց վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների համակարգի ներդրման, «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացման, ապաստան հայցողների համար նախատեսված «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի աշխատանքների բարելավման, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի դիմումների քննարկման ընթացքում ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության ներսում իրականացվող քայլերի ստանդարտացման աշխատանքները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |