Հայաստանի շախմատի առաջնության 3-րդ տուրից հետո առաջատար է գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը

Հայաստանի շախմատի առաջնության 3-րդ տուրից հետո առաջատար է գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի առաջնության 3-րդ տուրից հետո առաջատար է 2012թ. Հայաստանի չեմպիոն գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Նա սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Ռոբերտ Աղասարյանի նկատմամբ և հավաքել 3 միավոր:

2-րդ հորիզոնականում է Ավետիք Գրիգորյանը, ով ունի 2,5 միավոր և ոչ ոքի է խաղացել Սամվել Տեր-Սահակյանի հետ: 3-րդ հորիզոնականում 2 միավորվ Զավեն Անդրիասյանն է, ով ոչ ոքի է խաղացել Տիգրան Քոթանջյանի հետ:

1,5-ական միավոր են վաստակել Քոթանջյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հովիկ Հայրապետյանը: Հովհաննիսյանը հաղթանակ է տարել Արման Փաշիկյանի, իսկ Հայրապետյանը` Հրանտ Մելքումյանի նկատմամբ:

4-րդ տուրում կկայանան հետևյալ պարտիաները` Անդրիասյան-Գրիգորյան, Մելքումյան-Տեր-Սահակյան, Փաշիկյան-Հայրապետյան, Աղասարյան-Հովհաննիսյան, Քոթանջյան-Պետրոսյան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---