Լևոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեի 75-րդ փառատոնում հերթական անգամ ոչ ոքի է խաղացել![]() 15 հունվարի 2013 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Վեյկ-ան-Զեեի 75-րդ փառատոնին հերթական անգամ ոչ ոքի է խաղացել: 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցն էր Պենտալա Հարիկրիշնան: Արոնյանը խաղացել է սև խաղաքարերով և միավորներ է կիսել մրցակցի հետ: Նա հավաքել է 1,5 միավոր և կիսում է 5-9 հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սերգեյ Կարյակինը, ով ունի 2,5 միավոր: 4-րդ տուրում Արոնյանը կխաղա աշխարհի չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանթան Անանդի հետ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |