Ռոջեր Ֆեդերերը իր ցավակցությունն է հայտնել АТР նախագահ Բրեդ Դրյուիտին

Ռոջեր Ֆեդերերը իր ցավակցությունն է հայտնել АТР նախագահ Բրեդ Դրյուիտին

PanARMENIAN.Net - Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը իր ցավակցությունն է հայտնել АТР-ի նախագահ Բրեդ Դրյուիտին, ով առաջիկայում կհեռանա իր պաշտոնից` կապված ծանր հիվանդության հետ:

«Բրեդը իմ լավ ընկերն է: Սա շատ տխուր լուր էր АТР անդամների և ամբողջ թենիսային հասարակության համար: Նա մեծ հարգանք է վայելում բոլոր թենիսիստների կողմից և վերջին տարիների ընթացքում Տուրի համար շատ բան է արել: Նրա նախաձեռնությունները մեզ թույլ են տվել իսկական առաջխաղացում գրանցել»,-ասել է թենիսիստը:

Ֆեդերերն ընդգծել է, որ բոլորը գիտեն, թե որքան էր Բրեդը նվիրված իր աշխատանքին, հենց նա էր ասոցիացիայի զարգացման կենտրոնական կերպարը. «Մեր ցավակցությունները նրան և նրա հարազատներին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---