Dell-ը կարող են վաճառել մասնավոր ներդրողների՞ն

Dell-ը կարող են վաճառել մասնավոր ներդրողների՞ն

PanARMENIAN.Net - Համակարգչային տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը` Dell-ը, կարող է վաճառվել մասնավոր ներդրողներին, հաղորդել է Bloomberg գործակալությունը:

Dell-ի հնարավոր վաճառքի մասին նորությունների ֆոնին նախօրեին Nasdaq բորսայում ընկերության բաժնետոմսերը աճել են գրեթե 13 տոկոսով: Արժեթղթերի նման արժողության պարագայում ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 21.35 մլն դոլար:

Ընկերությանը չի հաջողվել խոշոր խաղացող դառնալ պլանշետների և սմարթֆոնների հեռանկարային հատվածներում, ինչն անդրադարձել է ներդրողների վերաբերմունքի վրա` 2012-ի ընթացքում Dell կապիտալիզացիան նվազել է մոտավորապես մեկ երրորդով:

2010-ին Dell հիմնադիր և գլխավոր տնօրեն Մայքլ Դելլն արդեն դիտարկել է ընկերությունը մասնավոր ներդրողներին վաճառելու հնարավորությունը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---