ԽՈՍԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ 2012 ԹՎԱԿԱՆԻՑ ՈՉ ՇՈՒՏ12 հուլիսի 2005 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պետական ծրագրավորման կազմակերպությունը գնահատել է Թուրքիայից ԵՄ-ի սպասելիքները եւ լրիվ անդամակցության համար այդ երկրին հաճախակի առաջարկվող 2014 թվականի ժամկետը եւ հայտարարել, որ ԵՄ-ին անդամակցության հարցում Թուրքիային վերջնական ժամկետ կտրվի 2012 թվականին տեղի ունենալիք Եվրամիության գագաթնաժողովում, տեղեկացնում է «Երկիր» թերթը` վկայակոչելով թուրքական «Յենի շաֆագ» թերթը: Կազմակերպության կատարած ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ ԵՄ ընդլայնման վերջին երկու թեկնածուներից Թուրքիայի համեմատ, Խորվաթիային ավելի քիչ պայմաններ են առաջադրվում: Եթե միությանն անդամակցության Խորվաթիայի հետ բանակցությունները հետաձգվել են Բոսնիայի պատերազմի մեղսակիցների դատավարությունները չավարտվելու եւ մի շարք քաղաքական չափանիշներին նրա չհամապատասխանելու պատճառով, ապա Թուրքիայի առջեւ «անուղղակի կերպով» դրվում են հայկական եւ կիպրոսյան հարցերը: Կազմակերպությունը հայտնել է նաեւ, որ ԵՄ-ը Թուրքիայից պահանջում է լավ հարաբերություններ ստեղծել իր բոլոր հարեւանների, այդ թվում նաեւ Հայաստանի հետ: Դա խոսում է այն մասին, որ ԵՄ-ը Թուրքիայից պահանջում է բացել Հայաստանի հետ սահմանը եւ ճանաչել Կիպրոսի հանրապետության անկախությունը: Ընդսմին, Թուրքիայի ԵՄ անդամակցությունը մեծ ֆինանսական դժվարություններ կստեղծի Եվրամիության համար, բոլոր դեպքերում, Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին հնարավոր կլինի խոսել միայն 2012 թվականից հետո: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |