ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով 2012թ. տնտեսական աճը կազմել է 7,1 տոկոս

ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով 2012թ. տնտեսական աճը կազմել է 7,1 տոկոս

PanARMENIAN.Net - 2012թ. տնտեսական աճը ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով կազմել է շուրջ 7.1 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը` 100.2 տոկոս: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2012թ. արդյունքներով կազմել է շուրջ 3073 ԱՄՆ դոլար:

2012թ. արդյունքներով տնտեսական աճին ամենամեծ նպաստումն ունեցել է ծառայությունների ճյուղը՝ 2.6 տոկոսային կետ, արդյունաբերության ճյուղի տնտեսական աճին նպաստումը կազմել է 1.2, իսկ գյուղատնտեսության և շինարարության ճյուղերինը համապատասխանաբար 1.7 և 0.4 տոկոսային կետ, ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---