Սերգեյ Մինասյան. Ավելի քան բարենպաստ իրավիճակ է ստեղծվել գործող նախագահի համար![]() 15 հունվարի 2013 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում անցյալ տարվա վերջին ստեղծված քաղաքական իրավիճակից հասկանալի է, որ ընտրություններում ուժերի դասավորությունը որևէ մրցակցության մասին խոսել թույլ չի տալիս: Ըստ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի՝ ավելի քան բարենպաստ իրավիճակ է ստեղծվել գործող նախագահի համար: «Մենք ունենք գործող նախագահ, նրա շուրջ համախմբված ՀՀԿ և կոալիցիոն ուժ, մենք հասկանում ենք, որ հետևում լուրջ քաղաքական ուժ ունեցող այլ թեկնածու չկա: Րաֆֆի Հովհաննիսյանի, որոշ վերապահումներով նաև Պարույր Հայրիկյանի, Հրանտ Բագրատյանի և Արման Մելիքյանի դեպքերում ընտրապայքարը մի փոքր այլ է: Նրանք անհատներ են, որ Հայաստանի քաղաքական տարբեր փուլերում կարևոր դեր են խաղացել, նրանք, մասնակցելով, պարզապես երևում են քաղաքական դաշտում, և դա նրանց համար կարևոր կլինի քաղաքական դաշտում հետագա գործունեության համար»,- նկատեց Սերգեյ Մինասյանը: Նա նկատեց, որ ելնելով և օբյեկտիվ պատճառներից, և քաղաքական իրավիճակից, ընտրությունները կունենան տեխնիկական բնույթ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |