Warner Bros.-ը մտադիր է էկրանավորել Հոմերի «Ոդիսականը»![]() 15 հունվարի 2013 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Warner Bros. ստուդիան մտադիր է էկրանավորել Հոմերի «Ոդիսականը»: Հին հունական էպոսի գործողությունը ֆիլմում կտեղափոխվի տիեզերք, հաղորդում է Lenta.ru-ն: Deadline-ի հաղորդագրության համաձայն, ֆիլմի սցենարի հեղինակը երիտասարդ հեղինակ Ջեյմս ԴիԼապոն է, ով 2012-ին է ավարտել համալսարանը: Հայեցակարգը պատկանում է պրոդյուսեր Թերի Դուգասին, ֆիլմի համապրոդյուսերներն են Պարիս Կասիդոկոսատասը և Դևիդ Հեյմանը, ով հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերով: Նախագծում պլանավորվել էր ընդգրկել Բրեդ Փիթին, ով հանդես է եկել Աքիլլեսի դերում Հոմերոսի ստեղծագործության մեկ այլ էկրանավորման մեջ` «Տրոյա» ֆիլմում, սակայն դերասանը չի մասնակցի «Ոդիսականին»: Հաղորդվում է, որ արդեն ներկա փուլում Warner Bros.-ը համարում է, որ ապագա ֆիլմը մեծ պոտենցիալ ունի ֆրանշիզայի առաջին մաս դառնալու համար: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |