Ձնահոսքի վտանգի պատճառով Լարսում երթևեկությունը դադարեցվել է

Ձնահոսքի վտանգի պատճառով Լարսում երթևեկությունը դադարեցվել է

PanARMENIAN.Net - Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Քոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով ժամը 12:00-ից մինչ 17:00-ն երթևեկությունն արգելված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:

Օրվա մյուս ժամերին Գուդաուրի (Փոստա)-Քոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդների, կիսակցորդների, ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների և փոխադրամիջոցների համար։ Տանդեմային փոխադրամիջոցների շարժն ազատ է: Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ճանապարհի Արագվիսպիրի-Գուդաուրի (Փոստա) և Քոբի-Լարս հատվածներում ձյան և սառույցի պատճառով երթևեկություն արգելված է կցորդների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---