Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագ կմատուցվի ի հիշատակ Բաքվի ջարդերի զոհերի

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագ կմատուցվի ի հիշատակ Բաքվի ջարդերի զոհերի

PanARMENIAN.Net - Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում պատարագ կմատուցվի ի հիշատակ Բաքվի հայկական ջարդերի զոհերի, հայտնել է ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, հայտնում է Analitika.at.ua-ն:

Սգո պատարագները կմատուցվեն հունվարի 20-ին:

Բաքվում հայերի ջարդեր

Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---