Արմեն Չախալյան. Իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում, որ Վահագնը քաղբանտարկյալ չճանաչվի

Արմեն Չախալյան. Իշխանությունները լուրջ աշխատանքներ են տանում, որ Վահագնը քաղբանտարկյալ չճանաչվի

PanARMENIAN.Net - Վրաստանում ընդունված «Համաներման մասին» օրենքով քաղբանտարկյալների ազատ արձակման նոր` 70-80 մարդու անունով ցուցակ է պատրաստվում, որի մեջ, ըստ ամենայնի, ջավախահայ քաղբանտարկյալ Վահանգ Չախալյանի անունը չի ներառվի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Վահագնի եղբայրը` Արմեն Չախալյանը: «Նա չի ցանկանում, որ իրեն համաներում տան, քանի որ չի ընդունում այն մեղադրանքները, որով իրեն դատապարտել են: Իշխանություններն էլ չեն ցանկանում, որ Վահագնը համարվի քաղբանտարկյալ և լուրջ աշխատանքներ են տանում»,- ասաց Արմեն Չախալյանը: Նա նաև հայտնեց, որ բացի քաղբանտարկյալների ցուցակից, համաներումով ազատ կարձակվեն մոտ 3000 բանտարկյալներ, և, ըստ օրենքի, համաներում կարող է ստանալ նաև Վահագնը, քանի որ օրենքը տարածվում է նաև այն հոդվածների վրա, որով դատապարտել են քաղաքական գործչին: Արմեն Չախալյանն ասաց, որ իրենք սպասում են, որ եղբորը կազատեն: Վահագն Չախալյանի եղբայրը նաև հիշեցրեց, որ Վահագնի գործը գտնվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում և շարունակվելու է քննվել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---