«Թալիբանը» քննադատել է Ֆրանսիային Մալիում ռազմական միջամտություն իրականացնելու համար![]() 15 հունվարի 2013 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Աֆղանական «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զբիհուլլա Մուջահիդը հունվարի 15-ին հայտարարությամբ է հանդես եկել, որում քննադատել է ֆրանսիական ռազմական միջամտությունը Մալիի քաղաքացիական պատերազմին, հաղորդում է lenta.ru-ն: Նրա խոսքով, Ֆրանսիան դասեր չի քաղել մահմեդական երկրներում իր և ամերիկյան ռազմական ներկայությունից և նոր սխալ է գործում: Նա պնդում է, որ հյուսիսաֆրիկյան այդ երկրում հակամարտությունը պետք է ավարտվի խաղաղությամբ՝ հիմնված «իսլամական սկզբունքների» վրա՝ առանց արտաքին միջամտության: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |