Կառավարությունն աջակցում է տեքստիլ արդյունաբերության զարգացմանը երկրում16 հունվարի 2013 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հունվարի 16-ի նիստում որոշում է կայացրել «ՎԿՍ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2015թ. ապրիլի 30-ը թույլատրելու մասին: Ինչպես ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունն արդյունավետ է իրականացնում իր ներդրումային ծրագիրը, նոր աշխատատեղեր են ստեղծվել Շիրակում, մտադրություն կա ընդլայնելու Գեղարքունիքում գործող արտադրությունը: Գերմանական «եվրոդրես» ընկերության հետ պայմանագրի հիման վրա, ընկերությունը կարի ծառայություններ է տրամադրում՝ օգտագործելով հատկացվող հումքը: Ընկերությունում աշխատում են հիմնականում կանայք: Միայն 2012թ. հունվար-նոյեմբերին «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ն արդեն արտադրել է 220 000 նմուշ հագուստ՝ վերնազգեստ և մանկական հագուստ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |