Սբ. Հովհաննես եկեղեցուն հարակից կստեղծվի կենտրոն լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար![]() 16 հունվարի 2013 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հունվարի 16-ին որոշում է ընդունել Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Կոնդ թաղամասում` Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն հարակից տարածքում 1005.0 քառ. մետր մակերեսով, 138.991.500 դրամ արժեք ունեցող հողամասը «Երևան իմ սեր» հիմնադրամին նվիրաբերելու մասին` բարեգործական ծրագրի իրականացմանը մասնակցելու նպատակով։ Կառուցվելիք երեք շենքերից մեկում գործելու է կենտրոն կարիքավոր ընտանիքների լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար, մյուս մասնաշենքը նախատեսված է անվճար հատկացնել միայնակ մայրերի և երեխաների կարիքների համար, երրորդը հանդիսանալու է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն օժանդակ շինություն՝ անվճար հատկացվելու է եկեղեցու սպասավորների և համայնքի հոգևոր կարիքների համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |