Ըստ նախնական տվյալների, Հալեպի համալսարանի պայթյունից տուժածների թվում հայեր չկան![]() PanARMENIAN.Net - Ըստ նախնական տվյալների, Հալեպի համալսարանի պայթյունից տուժածների թվում հայեր չկան: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Հունվարի 15-ին ահաբեկիչները պայթյուն են կազմակերպել կառավարական զորքերին ենթակա թաղամասում՝ զոհվել է 80 մարդ, վիրավորվել է 160-ը: Միջադեպը տեղի է ունեցել քննաշրջանի ընթացքում: Ռումբը տեղադրվել էր ուսանողական հանրակացարանի ու ճարտարապետական ֆակուլտետի շենքի միջև: Նույն թաղամասում ժամանակավոր ապաստան էին գտել 30 հազար փախստականներ, նրանց թվում ևս կան զոհեր: Սիրիայի կառավարությունը ահաբեկչության համար մեղադրել է զինված ընդդիմությանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |