Հունվարի 17-ին Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան

Հունվարի 17-ին Վրաստանի վարչապետը կժամանի  Հայաստան

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին կժամանի Հայաստան: Երևանում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և Էկոնոմիկայի նախարարների հետ:

Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---