Ալժիրում իսլամիստներն առևանգել են Ճապոնիայի 5 քաղաքացիների և մեկ ֆրանսիացու![]() 16 հունվարի 2013 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Գրոհային իսլամիստներն Ալժիրում առևանգել են Ճապոնիայի 5 քաղաքացիների և մեկ ֆրանսիացու, հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը՝ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Օտարերկրացիներին առևանգել են Ին Ամենաս քաղաքի մոտ գտնվող նավթահանքից, որը գտնվում է Լիբիայի սահմանի հարևանությամբ: Ալժիրի իշխանությունները դեռևս չեն հաստատում փաստը: Հարավում Ալժիրը սահմանակից է Մալիի հետ, որտեղ իսլամիստները կռվում են Մալիի բանակի ու ֆրանսիական զինվորականների դեմ: Ալժիրը փակել է պետական սահմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |