Մոսկվայի կենտրոնում սպանել են Դեդ Հասանին16 հունվարի 2013 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի կենտրոնում սպանվել է հանցավոր աշխարհի հեղինակություն Ասլան Ուսոյանը, որը հայտնի է նաև որպես Դեդ Հասան: Աղբյուրները իրավապահ մարմիններում «Ինտերֆաքսին» հայտնել են, որ Ուսոյանին գնդակահարել են հունվարի 16-ին մոտ 14:30-ին, երբ նա դուրս էր գալիս ռեստորանից: Օրենքով գողը սպանվել է օպտիկական նշանառությամբ դիպուկահարի հրացանից: Իրավապահ մարմիններում «ՌԻԱ Նովոստիին» հաստատել են Ուսոյանի մահվան փաստը: 2010թ. սեպտեմբերին Ուսոյանի դեմ արդեն կատարվել է մահափորձ Մոսկվայում: Այն ժամանակ նա հրազենի երեք կրակոց ստացավ որովայնի շրջանում, սակայն ողջ մնաց: Հայտնի դարձավ, որ հանցավոր հեղինակությունների հավաքներից մեկի ժամանակ Դեդ Հասանը հայտարարեց, որ մահափորձն իր դեմ պատվիրել էր օրենքով գող Ռովշան Ջանիևը: Ասլան Ուսոյանը ծնվել է 1937թ. Թբիլիսիում: Առաջին անգամ դատապարտվել է 19 տարեկանում: 60-ականներին նա «թագադրվեց» որպես օրենքով գող: ԶԼՄ-ները Դեդ Հասանին համարում էին Ռուսաստանի բոլոր կովկասյան հանցավոր խմբավորումների ղեկավարը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |